LA LIGA. «Ժիրոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին» (VIDEO)

Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին»՝ 0:1։

Հյուրերի կազմում 59-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Բերտրան Տրաորեն։

Հանդիպման վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Վիլյառեալի» պաշտպան Կիկո Ֆեմենիան։

«Ժիրոնան» (75 միավոր) մնաց առաջնության երրորդ տեղում և չկարողացավ շրջանցել «Բարսելոնային» (76)։ «Բլաուգրանան» վաղը կհանդիպի «Ալմերիային» արտագնա խաղում։

«Վիլյառեալն» ունի 51 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։