Ռոբերտո Դե Զերբի. «Անսու Ֆատին իր տարիքում աշխարհի լավագույն տաղանդներից մեկն է»

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է «Բարսելոնայի» 21-ամյա խաղացող Անսու Ֆատիի՝ ակումբին վարձակալության արդյունքների մասին։

«Անսու Ֆատին իր տարիքում աշխարհի լավագույն տաղանդներից մեկն է, բայց նա պետք է բարելավի իր ելույթը, մարզավիճակը և մենթալիտետը բարելավի, քանի որ Պրեմիեր Լիգայում խաղալու համար պետք է մտավոր և ֆիզիկապես ավելի ուժեղ լինես»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում իսպանացին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։