Յուրգեն Կլոպի օգնականը կգլխավորի «Զալցբուրգը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օգնական Պեպին Լինդերսը կգլխավորի «Զալցբուրգը», հայտնում է ավստրիական ակումբի պաշտոնական կայքը։

41-ամյա մասնագետն այս ամառ Կլոպի հետ կլքի «Լիվերպուլը»։ Նա աշխատել է գերմանացու շտաբում 2015 թվականից մինչև 2018 թվականի հունվարը, նախքան կարճ ընդմիջումից հետո 2018 թվականի ամռանը վերադառնալը «Լիվերպուլ»։

Լինդերսը երեք տարվա պայմանագիր է կնքել «Զալցբուրգի» հետ։