Ժոզե Մոուրինյո. «Ես եմ նրան բերել «Ռեալ»»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, ով այս ամառ կարող է հեռանալ մադրիդյան թիմից։

«Մոդրիչը ներկայացնում է ֆուտբոլի գեղեցկությունը: Նա իմ հպարտությունն է, քանի որ ես եմ նրան բերել «Ռեալ», երբ ոչ ոք չէր հավատում, թե ինչպիսի խաղացող կարող է դառնալ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 530 հանդիպման, որոնցում դարձել է 39 գոլի և 85 գոլային փոխանցման հեղինակ։