Պեպ Գվարդիոլա. «Էդերսոնը ուղեղի ցնցում չի ստացել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ հետաձգված խաղի (2:0) երկրորդ խաղակեսում իր թիմի դարպասապահ Էդերսոնի փոխարինումը։

«Էդերսոնը ուղեղի ցնցում չի ստացել։ Նա աչքի խնդիր ուներ։ Նա լավ չէր տեսնում, և բժիշկն ասաց, որ պետք է փոխարինեմ: Նրա աչքին հարված էր հասցվել, այն ուռել էր։ Բժիշկն ասաց, որ փոխարինում է պետք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Բրազիլացի դարպասապահը 69-րդ րոպեին ստիպված եղավ ճանապարհ բացել Ստեֆան Օրտեգայի համար այն բանից հետո, երբ «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն ոտքով հարվածեց Էդերսոնին, ինչի արդյունքում նա դեղին քարտ ստացավ։