Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ սաուդյան թոփ ակումբներից մեկը ֆանտաստիկ և շատ առատաձեռն առաջարկ է պատրաստում «Սիթիի» և անձամբ խաղացողի համար։

32-ամյա բելգիացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։