The Times. «Մանչեսթեր Սիթին» և «Ժիրոնան» կարող են չմասնակցել Չեմպիոնների Լիգային

ՈւԵՖԱ-ն խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերին վաճառել կատալոնական ակումբի իրենց բաժնետոմսերի մի մասը, եթե ցանկանում են, որ երկու ակումբներն էլ մասնակցեն Չեմպիոնների Լիգային։ Այս մասին հայտնում է The Times-ը։

«Ժիրոնան» կարող է Չեմպիոնների Լիգայից տեղափոխվել Եվրոպա Լիգա, եթե City Football Group-ը չկրճատի իր մասնակցությունը։

City Football Group-ին է պատկանում «Մանչեսթեր Սիթիի» 100 տոկոսը և «Ժիրոնայի» 47 տոկոսը։