«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Դիասը «Բարսելոնայի» առաջնահերթ տարբերակն է ձախ եզրային դիրքում։ «Բլաուգրանայի» ղեկավարները մտադիր են փորձել ձեռք բերել նրան, քանի որ գիտեն, որ ֆուտբոլիստը պատրաստ է լքել անգլիական ակումբը։
Կատալոնական թիմը նախատեսում է եկամուտ ստանալ ֆուտբոլիստների վաճառքից։ Ակումբը նաև հույս ունի բարելավել իր ֆինանսական ֆեյր-փլեյի իրավիճակը Nike-ի և Barça Studios-ի հետ գործարքների միջոցով: Եթե «Բարսելոնան» կարողանա հասնել անհրաժեշտ տնտեսական մակարդակին։
Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 75 միլիոն եվրո։