Անտոնիո Կոնտեի հաջորդ ակումբը կարող է լինել «Նապոլին»։
Ինչպես հայտնում է Sportitalia-ը՝ 54-ամյա մասնագետը Թուրինում հանդիպել է նեապոլիտանական ակումբի ներկայացուցիչների հետ, որտեղ մարզչին առաջարկվել է 6,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած 2 միլիոն բոնուսներ։
Ըստ աղբյուրի՝ նվազագույն խնդիրը, որը ղեկավարությունը կդնի Կոնտեի առաջ, հաջորդ մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է։
«Նապոլին» այս պահին զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Թիմը գլխավորում է Ֆրանչեսկո Կալցոնան։