LA LIGA. «Ռեալը» ջախջախեց «Ալավեսին» (VIDEO)

Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալավեսին»՝ 5:0 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմից աչքի ընկան Ջուդ Բելինգհեմը, Վինիսիուս Ժունիորը (դուբլ), Ֆեդերիկո Վալվերդեն և Արդա Գյուլերը։

Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կիրակի օրը՝ մայիսի 19-ին, արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ։