«Ասթոն Վիլան» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց

«Ասթոն Վիլան» Պրեմիեր Լիգայի ավարտից մեկ տուր առաջ երաշխավորեց իր մասնակցությունը Չեմպիոնների Լիգային։

Այսպիսով, «Ասթոն Վիլան» առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։ Վերջին անգամ թիմը գլխավոր եվրագավաթում խաղացել է 1982/83 մրցաշրջանում՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչում պարտվելով «Յուվենտուսին»։

«Ասթոն Վիլան» 68 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում՝ հինգ միավորով գերազանցելով հինգերորդ տեղում գտնվող «Թոթենհեմին»։