PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Թոթենհեմին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց Լոնդոնի «Թոթենհեմի» հետ և հաղթեց՝ 2:0 հաշվով:

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 88 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 1 տուր առաջ 2 միավորով գերազանցում է «Արսենալին»։

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Վեսթ Հեմի» հետ և, եթե հաղթի կհռչակվի Անգլիայի չեմպիոն: