Լա Լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները

Լա Լիգան հրապարակել է այն մարզիչների անունները, ովքեր հավակնում են 2023/24 մրցաշրջանի ավարտին լավագույնի կոչմանը։

Ցուցակում ընդգրկված են Կառլո Անչելոտտին (Ռեալ Մադրիդ), Միշել Սանչեսը (Ժիրոնա), Էռնեստո Վալվերդեն (Ատլետիկ), Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկո Մադրիդ) և Մարսելինո Գարսիա Տորալը (Վիլյառեալ):

Մրցանակի հաղթողը կհայտարարվի մայիսի 28-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։