«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի խաղընկերը

Սաուդյան «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս հիմնական խաղացողներից մեկով՝ Բրունու Ֆերնանդեշով, հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Սաուդյան ակումբը կարծում է, որ 29-ամյա պորտուգալացին հիանալի կհամապատասխանի թիմին, բայց հասկանում են, որ հեշտ չի լինի նման տրանսֆեր իրականացնելը։

Բրունու Ֆերնանդեշը Ռոնալդուի թիմակիցն է և ընկերը: Սա կարող է օգնել «Ալ-Նասրին» ձեռք բերել խաղացողին:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր մրցաշարերում Ֆերնանդեշը 45 խաղում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։