Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Կիրան Մաքքենային, եթե Էրիկ Տեն Հագը լքի թիմը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մաքքենայի գործակալների հետ, ովքեր այս մրցաշրջանում «Իպսվիչին» Չեմպիոնշիփի երկրորդ տեղից հասցրին Պրեմիեր Լիգա։

Հաղորդվում է, որ 37-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բրայթոնը»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: