Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան «Ալ-Նասրը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս հիմնական խաղացողներից մեկով՝ Բրունու Ֆերնանդեշով, հայտնում է ESPN-ը։

Սաուդյան ակումբը կարծում է, որ 29-ամյա պորտուգալացին հիանալի կհամապատասխանի թիմին։

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր մրցաշարերում Ֆերնանդեշը 45 խաղում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։