Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա գերմանական ակումբ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X (նախկին Twitter) իր էջում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի շուրջ։
«Բավարիան» շարունակում է դիտարկել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի թեկնածությունը։
44-ամյա մասնագետի պայմանագիրը «Բրայթոնի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։