«Բավարիայի» որոշ ֆուտբոլիստներ հույս ունեն, որ Թոմաս Տուխելը չի լքի թիմը

«Բավարիայի» որոշ ֆուտբոլիստներ հույս ունեն, որ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում, իր սոցցանցերում հայտնել է լրագրող Քերի Գոգը։

Ըստ աղբյուրի՝ Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը պնդում են, որ մասնագետը չլքի իր պաշտոնը։ Նրանք փորձում են համոզել ակումբի ղեկավարությանը պահել Տուխելին։

«Բավարիան» արդեն հայտարարել է, որ Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։

Ներկայումս «Բավարիան» 72 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: