Երեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, «Մանչեսթեր Սիթին» 34-րդ տուրի հետաձգված խաղում 2։0 հաշվով հաղթել է «Թոթենհեմին»։
«Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վերջին խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։
Այս գոլային փոխանցումը բելգիացու համար 112-րդն էր Պրեմիեր Լիգայում։ Նա շրջանցեց «Արսենալի» և «Չելսիի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասին (111)։
Պրեմիեր Լիգայի ամենաշատ գոլային փոխանցումների ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզն է՝ 162 գոլային փոխանցում։