Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանում կարող է տեղափոխվել Իսպանիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան թիմը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում նշված ֆուտբոլիստի պայմանագրում։

Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ընդհանուր առմամբ, նա հռոմեացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում, դարձել 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։