Էմերսոն Ռոյալը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Թոթենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալը կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» 25-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու հիմնական թեկնածուն են։

Ռոյալի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։