ՊՍԺ-ն և «Նապոլին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները պատրաստ են 23-ամյա վրացու համար առաջարկել 80 միլիոն եվրո և հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիին։

Կվարախցելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։