Կիլիան Մբապպե. «Օլիմպիական խաղերը տեղի կունենան, անկախ նրանից, ես այնտեղ կխաղամ, թե ոչ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է Փարիզի Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին հարցին:

«Բոլորը գիտեն իրավիճակը։ Որոշումն ինձնից չէ: Ինչ էլ որ լինի, ես երջանիկ կլինեմ։ Օլիմպիական խաղերը տեղի կունենան, անկախ նրանից, ես այնտեղ կխաղամ, թե ոչ։

Հուսով եմ՝ ցույց կտանք, որ Ֆրանսիան սպորտային երկիր է, որը բաց է աշխարհի համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ, ինչը դեմ է ֆուտբոլիստի մասնակցությանը խաղերին։