Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը հետաքրքրված է հարձակվողի հետագա ելույթներով։ Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Փետրվարին նա դարձավ 39 տարեկան։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 42 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Պորտուգալացին Սաուդյան Արաբիայում ելույթ է ունենում 2023 թվականի հունվարից։