ՈւԵՖԱ-ն հրահանգներ է տվել այն հավաքականներին, որոնք կմասնակցեն 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Առաջիկա մրցաշարում խաղերի ժամանակ գլխավոր մրցավարի հետ շփվելու իրավունք կունենան միայն ավագները։ Մյուս խաղացողները, ովքեր մրցավարին կմոտենան «անհարգանքի նշաններով», կպատժվեն դեղին քարտով։
«Ավագի պարտականությունն է ապահովել, որ իր թիմակիցները հարգեն մրցավարին, պահպանեն իրենց հեռավորությունը և չշրջապատեն նրան»,- մրցավարական կորպուսի ղեկավար Ռոբերտո Ռոզետտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Եթե թիմի ավագը դարպասապահ է, ապա մրցավարի հետ խոսելու իրավունքը կարող է տրվել գործընկերներից մեկին:
Եվրո 2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։