Ալեքսանդր Կարապետյան․ «Նրա հետ շփվում եմ, շատ բան գիտեմ, բայց չեմ կարող ասել»

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը խոսել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Պատահական չէ, որ Սպերցյանը լավ վիճակագրություն ունի։ Նա նորից իրեն ցույց տվեց։ Հուսով եմ, որ նա կարող է շարունակել առաջընթացը։ Նրա հետ շփվում եմ, շատ բան գիտեմ, բայց չեմ կարող ասել։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես նա է ցանկանում, և նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա և խաղալ մեծ մրցաշարերում։

Ցավալի է, որ հիմա այսպիսի իրավիճակ է, և ռուսական ակումբները չեն կարող մասնակցել եվրոպական մրցաշարերին։ Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ բարձր մակարդակով, բայց Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չի լինի»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Կարապետյանը։

Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։