Հայտնի է դարձել Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում Եվրոպա Լիգայի 1/2-րդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով լավագույն խաղացողին ընտրած երկրպագուների քվեարկությունը։

Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը, ով «Մարսելի» հետ խաղում (3:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։