Եգոր Գլումով․ «Հույս ունեմ, որ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա հավաքական»

PROFFOOTBALL-ը զրուցել է հաղորդավար Եգոր Գլումովի հետ։

-Ո՞ր ակումբը կամ ֆուտբոլիստը ձեզ սպիպեց սիրել ֆուտբոլը։

-Ակումբ, որը ինձ ստիպեց սիրել ֆուտբոլը, դա Երևանի «Արարատն» էր։ Ես ծնվել եմ 1973 թվականին, այդ ժամանակ «Արարատը» ոսկե դուբլ ձևակերպեց։ Անգամ գնում էի մարզադաշտ, խաղերը դիտելու համար։ Որպես ֆուտբոլիստ, այդ ժամանակահատվածում ինձ տպավորել է Դիեգո Մարադոնայի խաղը։

-Նշեք երեք ֆուտբոլային հանդիպում, որը երբեք չեք կարող մոռանալ։

-Կարող եմ նշել երեքն էլ Աշխարհի առաջնության եզրափակչի խաղերից, երեքն էլ՝ Արգենտինայի մասնակցությամբ։ 1986 թվականի եզրափակիչը Գերմանիայի հետ, 2014 թվականի եզրափակիչը՝ կրկին Գերմանիայի ընտրանու դեմ և իհարկե 2022 թվականի եզրափակիչը՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ։

-Մանուկ հասակում մտածել ե՞ք ֆուտբոլիստ դառնալու մասին։

-Անկեղծ ասած երբեք չեմ մտածել ֆուտբոլիստ դառնալու մասին, մտածեմ եմ միայն ձյուդոիստ դառնալու մասին։

-Ո՞վ է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, կամ կարող եք նշել լավագույն ակումբը։

-Եթե ֆուտբոլիստ ապա Լիոնել Մեսսի, իսկ եթե ակումբ՝ «Բարսելոնա»։

-Ի՞նչ կասեք EURO-2024-ի մասին, ո՞ր հավաքականին եք համարում ֆավորիտ։

-Իմ կարծիքով Ֆրանսիայի հավաքականը ֆավորիտ կլինի, բայց ես միշտ Եվրոպայի առաջնությունում երկրպագել և երկրպագելու եմ Իսպանիայի հավաքականին։

-Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումների մասին։

-Ցավոք սրտի վերջին հանդիպումների մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Հույս ունենանք, որ առաջիկայում ավելի լավ հանդես կգանք, և իհարկե մեծ հույսեր եմ կապում, որ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա հավաքական։ Մեր հավաքականը վերջին շրջանում չի ցուցադրում այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք տեսնել երկրպագուներս։