Սերժ Գնաբրին կարող է բաց թողնել EURO-2024-ը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին, ով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղի ժամանակ (1։2) ստացել էր ազդրի վնասվածք, չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Ավելի վաղ «Բավարիան» պաշտոնական կայքում հայտարարել էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն չէր նշվում, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա վերականգնվել մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։

Ինչպես Twitter-ում հայտնում է Sky Sport-ը՝ Գնաբրին բաց կթողնի հունիսի 14-ին մեկնարկող Եվրո-2024-ը։ Մեծ է հավանականությունը, որ մրցաշարին չի մասնակցի «Թոթենհեմի» հարձակվող Տիմո Վերները։