Հայտնի է դարձել Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Դա Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսն է։

35-ամյա ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում (1։0)։

ՈւԵՖԱ-ի կայքում քվեարկության ժամանակ Հումելսը հաղթել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։