EURO-2024-ի պաշտոնական երգը (VIDEO)

ՈւԵՖԱ-ն իր կայքում ներկայացրել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության պաշտոնական երգը։

Ստեղծագործությունը կոչվում էր Fire, և այն կատարել են իտալական MEDUZA էլեկտրոնային տրիոն, ամերիկյան One Republic խումբը և գերմանացի կատարող Leony-ն։

Երգը ուղիղ եթերում կհնչի հունիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում մրցաշարի բացման արարողության ժամանակ՝ Գերմանիա – Շոտլանդիա խաղի մեկնարկից առաջ։