Հայտնի է դարձել Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը նշել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլը։

Շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղում (1։2) բացել է հաշիվը։

ՈւԵՖԱ-ի կայքում քվեարկության ժամանակ Դևիսը հաղթել է «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսին։
«Բավարիան» երկխաղյա դիմակայությունից հետո պարտվեց Մադրիդի «Ռեալին», որը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կխաղա «Բորուսիայի» հետ։