Լեանդրո Պարեդես. «Մինչև 82-րդ րոպեն հիանալի հանդիպում անցկացրինք»

«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերի» հետ ոչ-ոքին (2:2)։

«Ցավում եմ, խաղը մեր ձեռքերում էր, բայց Մանչինիի ինքնագոլի պատճառով մենք ստիպված եղանք ռիսկի դիմել։ Դա անհնար է անել ուժեղ խաղացողների դեմ: Մենք ամեն ինչ արեցինք երկու գոլ խփելու համար, մինչև 82-րդ րոպեն հիանալի հանդիպում անցկացրինք։ Ներողություն ենք խնդրում երկրպագուներից, մենք մեծ ջանքեր ենք գործադրել: Մենք ցանկանում էինք երկրպագուներին եզրափակիչ պարգևել, բայց տուն ենք գնում ձեռնունայն»,- Պարեդեսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լևերկուզենը ներկայացնող թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ատալանտային»: Հանդիպումը կկայանա մայիսի 22-ին՝ Դուբլինի (Իռլանդիա) «Ավիվա» մարզադաշտում։