Ժոզե Մոուրինյո. «20 տարվա մեջ ոչ մեկը Չեմպիոնների Լիգայում այնպես չի հաղթել, ինչպես՝ ես»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է 2004 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մոնակոյի» հետ խաղում (3:0) «Պորտուի» հետ տարած հաղթանակի մասին։

«Անցել է 20 տարի. 20 տարվա ընթացքում շատ մարզիչներ հաղթել են Չեմպիոնների լիգան, բայց ոչ ոք դա չի արել այնպես, ինչպես՝ ես: Նրանք հաղթել են մեծ ակումբներով, մեծ բյուջեներով, լավագույն խաղացողներով։ Ոչ ոք ինձ նման չի հաղթել Չեմպիոնների լիգան»,- ասել է Մոուրինյուն EA Sports Korea-ին տված հարցազրույցում:

Պորտուգալացու վերջին ակումբը եղել է «Ռոման», որից նա հեռացել է 2024 թվականի հունվարին։ Պորտուգալացին իտալական ակումբը գլխավորել է 2021 թվականից։ 2021/2022 մրցաշրջանում «Ռոման» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում: 2022/2023 մրցաշրջանում «գայլերը» դուրս են եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Մոուրինյուի գլխավորությամբ «Ռոման» ընդհանուր առմամբ անցկացրել է 96 հանդիպում, որոնցում տարել է 44 հաղթանակ, 23 անգամ ոչ-ոքի է խաղացել, ինչպես նաև կրել է 29 պարտություն։

Նախկինում Մոուրինյուն մարզել է նաև «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։