Էդուարդ Սպերցյանի գոլը ճանաչվել է ռուսական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույնը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ։

Գոլը խփել է 21-րդ տուրի «Բալթիկայի» դեմ խաղում (3:2), երբ Սպերցյանը սեփական կիսադաշտում փոխանցում ստացավ Մատվեյ Սաֆոնովից և գրավեց դարպասը։

Սպերցյանի գոլը շահեց ՌՊԼ-ի փորձագետների քվեն։