Թոմաս Մյուլերը կրկնել է Չավիի ռեկորդը Չեմպիոնների Լիգայում

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում մեկ թիմի կազմում ելույթների քանակով։

34-ամյա գերմանացին խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղի 85-րդ րոպեին։

Այս խաղը Մյուլերի համար 151-րդն էր «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայում։