Անտոնիո Ռյուդիգերը բացատրել է, թե ինչու է աթոռով տոնել եզրափակիչ դուրս գալը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիային» (2:1) հաղթելուց հետո բացատրել է, թե ինչու է աթոռով տոնել եզրափակիչ դուրս գալը։

«Աթոռով տոնակատարությունը նվիրված էր Դավիդ Ալաբային։

Նա թիմի կարևոր մասն է, և աթոռը պետք է բարձրացվեր, որպեսզի երկրպագուները կարողանան ոգևորել նրան»,- ասել է Ռյուդիգերը CBS Sports-ի եթերում:

Ավստրիացի պաշտպանը 2022 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում իր հաղթանակը տոնեց՝ բարձրացնելով աթոռը։ Նա դա արել էր նաև՝ նշելով Կարիմ Բենզեմայի հեթ-տրիկը ՊՍԺ-ի դեմ նույն մրցաշրջանի քառորդ եզրափակիչում։