Միխայել Բալակ. «Մարզադաշտի էներգիան օգնում է «Ռեալին» հաղթել»

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը մեկնաբանել է մյունխենյան թիմի պարտությունը «Ռեալից» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։

Դա դաժան է։ Այս էներգիան, որ տիրում է այս մարզադաշտում, այս համոզմունքը, որ նրանք կարող են շարունակել պատմություն գրել և պայքարել մինչև վերջին վայրկյանները, օգնել են «Ռեալին» հասնել հաջողության։

Այսօր կրկնում եմ՝ ցանկացած պարագայում, նույնիսկ եթե դա մրցակցի սխալի պատճառով էր, նրանք փոխեցին խաղի ելքը։ Սա խարիզմա ունեցող ակումբ է։

Դուք դա կարող եք զգալ այստեղ»,- Բալակի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։