Խոսելու. «Այդ մասին ես ոչինչ չգիտեմ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։

«Ես հերո՞ս եմ․․․ Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ես կարող եմ միայն բացարձակ վստահությամբ ասել, որ ես շատ երջանիկ մարդ եմ:

Իհարկե, բոլորը երազում են նման երեկոների մասին։ Բայց խոսքը պատրաստության մասին է: Կարծում եմ՝ առաջին գոլը նրանց հոգնածության արդյունք էր։

Նրանք պաշտպանվում էին, և դուք պետք է դա հաշվի առնեք, քանի որ նման մարտավարությունը սահմանափակում է ձեր շարժումները: Արդյունքում իրականությունը գերազանցեց նույնիսկ իմ ամենաանհավանակն սպասումները»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։