Խոսելուն դարձավ պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն այս արդյունքով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Չորեքշաբթի օրը մադրիդցիները կիսաեզրափակիչ պատասխան խաղում սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեցին «Բավարիային»։ Խոսելուն խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին և գոլի հեղինակ է դարձել 88-րդ և 90+1-ին:

Ինչպես գրում է Squawka-ն, նախկինում դա հաջողվել է միայն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումին 2019 թվականին «Բարսելոնայի» դեմ խաղում, և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2022 թվականին։