Տոնի Կրոսը դարձավ երկրորդ գերմանացի ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայում այս ցուցանիշով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում էր «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։

34-ամյա Կրոսն այսօր Չեմպիոնների լիգայի 150-րդ հանդիպումն անցկացրեց:

Կրոսը դարձավ մրցաշարի պատմության մեջ յոթերորդ խաղացողը, ով հասել է այս նշաձողին, և երկրորդ գերմանացի խաղացողը «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերից հետո։

Հիշեցնենք, որ Կրոսը Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է։