Կառլո Անչելոտտին հաղթանակից հետո երկրպագուների հետ երգել է ակումբի հիմնը (VIDEO)

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, Իսպանիայում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռեալը» տանը դիտարժան հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

«Լոս Բլանկոսը» հաղթեց 2:1 հաշվով՝ գոլեր խփելով 88-րդ և 90+1 րոպեներին։

Հանդիպման ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնացել է երկրպագուների մոտ, ովքեր տոնել են հաղթանակը։ Իտալացի մասնագետը երկրպագուների հետ միասին երգել է, երբ նրանք կատարել են ակումբի հիմնը։