Ջան Պիերո Գասպերինին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Հաղորդվում է, որ «Ատալանտան» նույնպես չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Գասպերինիի հետ և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագիրը ևս մեկ տարով:

Ակումբի հետ մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։

Նշվում է նաև, որ 66-ամյա Ջան Պիերո Գասպերինիի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր «Նապոլին»։