Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել նիդեռլանդական ակումբը

«Այաքսը» ակտիվացրել է բանակցությունները «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի հետ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ նիդեռլանդական ակումբը ցանկանում է 48-ամյա անգլիացու համար պայքարում առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Միլանից», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։

Այս առումով «Այաքսը» պատրաստ է Փոթերին դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։