Պրեմիեր Լիգա. մրցաշրջանի լավագույն մարզչի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հինգ մասնագետների անունները, ովքեր հավակնում են 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ մրցանակին։

Ցուցակում են Միկել Արտետան («Արսենալ»), Ունայ Էմերին («Ասթոն Վիլա»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Անդոնի Իրաոլան («Բորնմութ») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):

Հաղթողը կորոշվի ֆուտբոլային փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքներով։ Լավագույն մարզչի անունը հայտնի կդառնա մայիսի 21-ին։