Խաբի Ալոնսո. «Բունդեսլիգան ավելի լավն էր, քան Պրեմիեր Լիգան»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ այս մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի մակարդակը բարձր է Անգլիայի Պրեմիեր լիգայից։

«Դուք կարող եք ասել այն, ինչ ուզում եք, բայց արդյունքներն ակնհայտ են, փաստերը մնում են փաստեր, դրանք անհնար է վիճարկել», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Get German Football News-ը:

Իսպանացի մարզիչը նաև մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։