Վինիսիուս. «Սա «Ռեալն» է, մենք երբեք չենք հանձնվում»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է մադրիսցիների՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը՝ նշելով թիմի բնավորությունը, որը երբեք չի հանձնվում։

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեուում հաղթեց Մյունխենի «Բավարիային» (2:1):

Դաշտի տերերը բաց թողեցին 68-րդ րոպեին, սակայն վերջնամասում երկու գոլ խփեցին: Դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։

«Ես այնքան հպարտ եմ, որ կրում եմ այս մարզաշապիկը և կարող եմ այդքան հաճախ խաղալ այս մարզադաշտում: Սա «Ռեալն» է, մենք երբեք չենք հանձնվում։ Մենք միշտ հավատում ենք ինքներս մեզ և գիտենք, որ մեր երկրպագուները կաջակցեն մեզ։ Դա նորից կրկնվեց, և հիմա մենք գնում ենք մեր 15-րդ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Երբ խաղում ենք տանը, զգում ենք, որ կարող ենք ամեն ինչ անել: Մեր ընտանիքներն այստեղ են, մենք զգում ենք այս թիմի միասնությունը, և դա միշտ նշանակություն կունենա»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։