Թիերի Անրի․ «Մենք բոլորս գիտենք, որ նա հեռանում է»

«Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մենք բոլորս գիտենք, որ Կիլիան Մբապպեն հեռանում է»,- Անրիի խոսքերը մեջբերել է Մադրիդ Xtra ալիքը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն և պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Այս մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։