Կառլո Անչելոտտի․ «Եթե ակումբի կողմից չես ստանում աջակցություն, ավելի լավ է հեռանալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերհիշել է մյունխենյան ակումբում իր աշխատանքը։ Մասնագետը «Բավարիան» գլխավորել է 14 ամիս։

«Ակումբի աջակցությունը շատ կարևոր է, հակառակ դեպքում գործդ լավ չի գնա։ Դրա համար, երբ չի ստացվում, ավելի լավ է բաժանվել։ Բայց ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ: Եթե ​​չունեք ակումբի աջակցությունը, ավելի լավ է հեռանաք և խուսափեք խնդիրներից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

64-ամյա իտալացի մարզիչը «Բավարիան» գլխավորել է 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերը։ Մյունխենյան թիմի գլխավորությամբ մասնագետը դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։