«Բավարիան» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագի մարզչի պաշտոնում նշանակման հետ կապված

«Բավարիան» այլևս չի մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները նախընտրում են նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, ում հետ ակումբը լավ հարաբերություններ է պահպանել։

Մայիսի 6-ին հաղորդվում էր, որ «Բավարիան» և Էրիկ տեն Հագի ներկայացուցիչները բանակցություններ են վարել։